Սերգեյ Նարիշկինը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղյան սրացմանը

Սերգեյ Նարիշկինը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղյան սրացմանը

Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության՝ երեկվանից սկսված սրացմանը։ Նա ասել է, որ սրացումը Լեռնային Ղարաբաղում ցավալի է եւ հայտարարել է, որ այդ հակամարտությունը կարելի է կարգավորել միայն քաղաքական-դիվանագիտական եղանակով։

«Անխոս ցավալի է հակամարտության սրացումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ցավոք կան զոհեր։ Կողմերը կիրառում են ծանր զինատեսակներ։ Մենք տեսնում ենք, որ այս հարցը կարելի է լուծել միայն քաղաքական-դիվանագիտական եղանակով, եւ Ռուսաստանը մշտապես ձգտելու է, որ հասնի խաղաղության»,- ասել է Նարիշկինը։