Դրա մասնագետը չեմ․ Բաբլոյանը կորոնավիրուսի վերաբերյալ մեկնաբանություն չի տալիս 

Դրա մասնագետը չեմ․ Բաբլոյանը կորոնավիրուսի վերաբերյալ մեկնաբանություն չի տալիս 

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյան «Հրապարակին» ժամանակին առաջարկել էր՝ իրեն քաղաքական հարցեր չտալ։ Այսօր պարոն Բաբլոյանը պատասխանելով մեր զանգին ու լսելով նախաբանը, որ թեման քաղաքական չէ, առողջապահական է, կանխեց հարցն ու ասաց․ «Եթե հարցը կորոնավիրուսին է վերաբերելու, կրկին չեմ խոսելու որովհետև մասնագետը չեմ»։ Թե՞ քաղաքական է․ մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ Բաբլոյանն ասաց․որովհետև դրա մասնագետը չեմ, որովհետև եթե դու արդեն կազմակերպչական բանի մեջ չես, դու չես կարող ճիշտ, կոռեկտ  ինֆորմացիա տալ»։
Արա Բաբլոյանն ասում է, որ կորոնավիրուսի մասին պետք է խոսեն համաճարակաբանները, ինչպես նրանք չեն կարող խոսել երիկամի փոխապտվաստման մասին։