Աբովյան քաղաքը ՄԱԶ մակնիշի երկու նոր աղբատար մեքենա է ձեռք բերել (լուսանկարներ)

Աբովյան քաղաքը  ՄԱԶ մակնիշի երկու նոր աղբատար մեքենա է ձեռք բերել (լուսանկարներ)

Աբովյան քաղաքը երկու նոր աղբատար մեքենա և 150 նոր աղբաման է ձեռք բերել։ Այս մասին իր պաշտոնական կայքում տեղեկացրել է Աբովյանի քաղաքապետարանը․ «Հարգելի՛ համաքաղաքացիներ, 
Աբովյանի համայնքապետարանը սիրով տեղեկացնում է, որ համայնքապետարանը
կառավարության հետ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել 150 հատ նոր աղբարկղեր և 2 հատ ՄԱԶ մակնիշի նոր աղբատար մեքենա։ Սիրելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք մաքուր պահել Աբովյանը և խնամքով վերաբերվել համայնքի գույքին»։