Օբամեյանգը կարող է տեղափոխվել Մանչեսթեր

 Օբամեյանգը կարող է տեղափոխվել Մանչեսթեր

Marca-ի փոխանցմամբ, Հենրիխ Մխիթարյանի թիմակից, Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Օբամեյանգը կարող է կարիերան շարունակել անգլիական մեկ այլ ակումբում, խոսքը «Մանչեսթեր Յունայթեդի» մասին է։
Խոսվում է, որ Պյեր-Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելու համար «Յունայթեդը» պատրաստ է վճարել 62 մլն եվրո։ 

Նշենք, որ լուրեր են շրջանառվում , թե Լուկակուն լքելու է Մանչեսթերը, ուստի Օբամեյանգը դիտարկվում է հենց նրան փոխարինող։