Բժիշկները խոսել են կորոնավիրուսի ատիպիկ ախտանշանների մասին

Բժիշկները խոսել են կորոնավիրուսի ատիպիկ ախտանշանների մասին

Արեւելյան Անգլիայի համալսարանի գիտնականները նկատել են, որ կորոնավիրուսի վարակման համար բարձր ռիսկայնության խմբում գտնվող տարեցները, որոնց մոտ որպես կանոն կորոնավիրուսի հիվանդությունը ընթանալու է ծանր տարբերակով, վարակվելուց հետո կորոնավիրուսով, այն տանում են անախտանիշ կերպով։ Այս մասին հայտնում է Российская газета-ն։ Ապրիլից մինչեւ հուլիս տեւած դիտարկումների ընթացքում պարզվել է, որ 44 ծերանոցների 518 տարեցներից 103-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, սակայն միայն 38 տոկոսի մոտ է հիվանդությունը ընթացել ծանր տարբերակով, ընդհուպ մինչեւ տենդ։ 54 պացիենտի մոտ, կամ ախտանշանները բացակայել են, կամ էլ ի հայտ եկել երկու շաբաթվա ընթացքում միայն այն բանից հետո, երբ կատարվել է նմուշառում։ Շատերն էլ հետազոտված տարեցներից, այնպիսի գանգատներ են ունեցել, կորոնավիրուսով վարակված լինելով, որոնք ատիպիկ են կորոնավիրուսի ախտանշանների համար։