Զելենսկին՝ Հայաստա՞ն… Չի կարող պատահել
Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ Զելենսկին կգա Հայաստան: Ես գիտեմ, որ նա ապուշ է, միմոս, որ անգամ հողատու և դավաճան է, որ այսօր Ուկրաինա պետության և ուկրաինացի ժողովրդի մահախոսականներն է գրում, բայց ոչ մի տեղեկություն չունեմ այն մասին, որ նա պատրաստ է անձնազոհության հանուն Հայաստանի և հանուն Նիկոլ Փաշինյանի: Զելենսկու՝ Հայաստան գալու մասին լուրը տեղեկատվական «ուտկա» է, ինչպես և Փաշինյանի հայտարարությունը, թե Հայաստանը սառեցրել է իր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ: Զելենսկին գալիս է Հայաստան՝ սա նույնն է, թե Փաշինյանը գնա Ուկրաինա: Չեմ բացառում, գուցե մի օր էլ հայտարարեն, որ Զելենսկին հեսա-հեսա հասնում է Երևան: Բայց դա չի նշանակի, որ Զելենսկին կհասնի Երևան: Ճիշտ նույն կերպ Կիև կհասնի միայն Աննա Հակոբյանը, բայց ոչ Նիկոլ Փաշինյանը:
Զելենսկուն Երևանում կձերբակալեն: Զելենսկին դա գիտի Փաշինյանի մի հարցազրույցից, որ նա տվել է բրիտանացի լրագրողին: Փաշինյանն ասել էր, որ ինքը չգիտի՝ Պուտինին կձերբակալե՞ն Հայաստանում, թե չեն ձերբակալի, քանի որ ինքը նման գործերի չի միջամտում, և ՀՀ իրավապահներն են դա որոշում: Զելենսկին լսել է այս հարցազրույցը և հասկացել մի բան՝ եթե Փաշինյանը համարձակություն չունի Պուտինին ձերբակալելու, ապա որտեղի՞ց նրան այնքան համարձակություն, որ չձերբակալի Զելենսկուն: Պահն իսկապես նուրբ է: Էլ չենք խոսում այն մասին, որ Հայաստանում Զելենսկուն ձերբակալելու որոշում կարող են կայացնել ոչ միայն հայ իրավապահները, այլև ՌԴ հատուկ ծառայությունները, որոնց գործունեությունը Հայաստանում դեռ ոչ ոք չի արգելել:
Յուրաքանչյուր մեդալ երկու երես ունի: Մենք խոսեցինք Զելենսկուն վերաբերող երեսի մասին: Իսկ ի՞նչ է մտածում Զելենսկու «հնարավոր այցի» մասին Նիկոլ Փաշինյանը: Մտածում է. «է՞ս ինչ փորձանք էր, արա: Զելենսկին էր գլխիս պակաս, էն էլ սամալյոտով ա գալիս: Ճիշտ են ասում, էլի, որ լեզվի տակ ոսկոր չկա: Ախր ես ինչո՞ւ Մյունխենում բլթացրի, որ մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք, ինչո՞ւ Փարիզում գլուխ գովացի, որ սառեցրել ենք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ»: Եվ արևմտյան մայրաքաղաքներում, որտեղ ամենևին էլ հալած յուղի տեղ չեն ընդունում Փաշինյանի հայտարարությունները, որոշում կայացվեց Զելենսկու՝ Հայաստան «հավանական այցի» մասին «ուտկայով» հերթական անգամ ստուգել Փաշինյանի «ազնվության աստիճանը»: Մյուս կողմից էլ չի բացառվում, որ սա Զելենսկուց ազատվելու Արևմուտքի ծրագիրն է: Այնտեղ սիրում են հերոսության դրդել իրենց դրածոներին և ախուվախ անել նրանց հիշատակի համար: Սահակաշվիլի, Նավալնի, այլք:
Պարոն Փաշինյան, կարող եմ Ձեզ հանգստացնել: Զելենսկին այնքան խելք ունի, որ Հայաստան չի գա: Իսկ եթե դուք՝ ՔՊ-շնիկներով և սորոսական ձեր սբրոդով, այնուամենայնիվ, որոշեք Հայաստանում Զելենսկի «խաղցնել», ապա կարող եմ վստահեցնել, որ Հայաստանում Զելենսկու ձերբակալման օպերացիան կարող է այնքան ինքնաբուխ և հախուռն ստացվել, որ Զելենսկու հետ, գուցե նաև Զելենսկուց առաջ ձերբակալեն Ձեզ: Պարոն Փաշինյան, Դուք, ախր, այնքան եք իջեցրել Հայաստանի ինքնիշխանության պլանկան, որ ամեն ինչ հնարավոր է:
Կարծիքներ