Սահականուշը եղբորից փոստով  ստացել է «Բուպրենոֆին»

Սահականուշը եղբորից փոստով  ստացել է «Բուպրենոֆին»

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվում է ՀՀ քաղաքացի  Սահականուշ Սարգսյանի  խափանման միջոցը վերացնելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ միջնորդությունը, քանի որ նա կալանավորված է։

 Նրան  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի պահանջը,2018թ դեկտեմբերի 5-ին Գյումրի քաղաքի բնակիչ` Ս.Մաթևոսյանին իրացնելու նպատակով եղբոր որդուց` Գերմանիայի Դաշնային Հանրապետության բնակիչ Ա.Կոստանյանից փոստային առաքմամբ ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերի` ընդհանուրը` 0,3965 գրամ քաշով «Բուպրենոֆին» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել և վերցվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: