Գևորգ Թադևոսյանը՝ ըմբշամարտի բանակայինների աշխարհի չեմպիոն

Գևորգ Թադևոսյանը՝ ըմբշամարտի բանակայինների աշխարհի չեմպիոն

Իրանի մայրաքաղաքում Թեհրանում ընթացող ըմբշամարտի բանակայինների Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Թադևոսյանը 87 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ: 

67 կգ քաշային կարգում Սամվել Աղաջանյանը դարձել է  բրոնզե մեդալակիր:

Ավելի վաղ, հունահռոմեական ոճում ոսկե մեդալակիր էր դարձել Կարեն Ասլանյանը: Ազատ ոճայիններից չեմպոնի կոչումը նվաճել էր Արման Անդրիասյանը: