54 տոկոս. Ирония судьбы

54 տոկոս. Ирония судьбы

Այդքան քվե է տվել հպարտ հայ ժողովուրդը, իրեն արժանապատվությունից զրկած, առայժմ հայրենիք անվանվող տարածքը թշնամի բաշիբուզուկների համար проходной двор դարձրած քաղաքական ուժին՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում:
Ասում են` երբ հրանոթները կրակում են, մուսաները լռում են: Այսօրվա Հայաստանում տնտեսագետներն էլ, ըստ էության, պետք է լռեն:

Ինչու՞: Շատ պարզ պատճառով: Եթե համաշխարհային հանրությունն ասում է, թե երկու պետությունների միջև սահմանները հստակ չեն (անտարակույս, նկատի ունեն միայն Հայաստանի սահմանները), հետևաբար, հայտնի չէ, թե ազերիներն իրենց տարածքում են տրտինգ տալիս, թե այլ պետության, ապա ինչպես աջակցեն և ում աջակցեն: Այստեղից էլ, տնտեսագետն ինչպես մեկնաբանի տնտեսական ցուցանիշները, եթե հայտնի չէ, թե որ տարածքին են դրանք առնչվում: Օրինակ, մինչև վերջերս Գորիս-Կապան միջպետական ճանապարհով բեռնաշրջա­նառության ծավալները հաշվառում էր ՀՀ ԱՎԿ-ն:

Հիմա երթուղին փոխվել է, գուցե հաշվառում է Ադրբեջանի ԱՎԿ-ն: Փոխվել է նաև հեռավորությունը: Ընդունենք, թե նախկին ճանապարհով Իրանի սահմանից Երևան եկող ճանապարհը 400 կիլոմետր էր: Եթե մեկ տարվա ընթացքում 1000 տոննա բեռ է փոխադրվել, ապա բեռնաշրջա­նառության ծավալը կկազմի 400 000 տոննա/կմ: Ենթադրենք, թե Սուրիկի, այսինքն՝ Պապիկյանի, սարքած ճանապարհով այդ հեռավորությունը դարձել է 420 կիլոմետր, ապա կստացվի 420 000 տոննա/կմ, այսինքն, աճն ակնհայտ է՝ 5%: Եթե բոլոր ճանապարհների հետ այդպես վարվեն, ապա այդ ցուցանիշը կարող է կրկնապատկվել, քառապատկվել և ապահովել կրկնակի տնտեսական աճ: 

Հորդացող ներդրումների մասին: 2020 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը Հայաստան նվազել է 54%-ով, այնքան, որքան քվե է ստացել ՔՊ-ն: Իսկապես՝ ирония судьбы, но чьей судьбы? Հպարտ հայ ժողովրդի, քանզի ՔՊ-ականների անձնական ներդրումներն աստղաբաշխական թվերի են հասել: 

Չէ, լուրջ չէ մեր ժամանակներում, երբ երկիրը վերածել են «рога и копыта» բաց բաժնետիրական ընկերության նման մի բանի, խոսել տնտեսական թեմաների մասին: 

Գագիկ Վարդանյան