Չինաստանում կորոնավիրուսով ծնված երեխան ապաքինվել է առանց դեղամիջոցներով միջամտության

Չինաստանում կորոնավիրուսով ծնված երեխան ապաքինվել է առանց դեղամիջոցներով միջամտության

Չինական Ուհանում Սյաո Սյաո անունով նորածին աղջնակը, ով լույս աշխարհ էր եկել կորոնավիրուսով, ապաքինվել է առանց դեղամիջոցներով միջամտության՝ 17 օրում։ Այս մասին գրում է բրիտանական The Mirror-ը։ Նշվում է, որ նորածին աղջնակի ծնողներից մեկի մոտ առկա է եղել COVID-19 վիրուս։

Ծննդյան պահից երեխան պայքարել է ռեսպիրատորային բորբոքման եւ սրտի աննշան բարդության հետ։ Քանի որ նրա մոտ ախտանշանները թույլ արտահայտված են եղել, բժիշկները որոշել են դեղեր չտալ։ Բժիշկները բուժել են նրա մոտ եղած միայն միոկարդիալ վիճակը։ 17 օր անց վերցված անալիզները ցույց են տվել, որ ծննդյան պահին եղած կորոնավիրուսը նահանջել է։