ՌԴ մեկնել ցանկացողները երթով շարժվում են դեպի Ազգային ժողով

ՌԴ մեկնել ցանկացողները երթով շարժվում են դեպի Ազգային ժողով

Ռուսաստանաբնակ հայերը շարունակում են բողոքի ակցիա իրականացնել կառավարության շենքի դիմաց։

«Մենք ոչ գումար ենք ուզում պետությունից, ոչ էլ ինչ-որ բան, պարզապես ինչ-որ եղանակ ստեղծեն, որպեսզի երկրից գնալ ցանկացող քաղաքացիները գնան իրենց գործերին, կարողանան ապրուստի միջոց գտնել, Հայաստանը մեզ չի տալիս այն պայմանները, որ մենք կարողանանք նորմալ պայմաններով այստեղ մնալ ու ապրել»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ակցիայի մասնակիցները պնդում են՝ նախորդ ամիս վարչապետը իրենց խոստացել է, որ արտակարգ դրությունը այլևս չի երկարացնելու։

«Արտակարգ դրությունը երկարացնելը թյուրիմացություն է, մենակ մեկնելու համար չենք ասում ։ Ամեն ինչ ձևական են անում, սրանք ինչ անում են, սաղ ձևական է։ Ուզում են ցույց տան, որ գոնե մի բան անում են»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Քիչ առաջ ակցիայի մասնակիցները հանդիպեցին նաև կառավարության շենքից դուրս եկող արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին, մեղադրեցին նաև նրան, պնդելով, թե նաև Մնացականյանը այս հարցը լուծելու համար պետք է օգտագործի իր դիվանագիտական կապերը։

Ակցիայի մասնակիցներին հանդիպեց նաև վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին։ Նա հեռախոսահամար խնդրեց բողոքի ակցիայի մասնակիցներից ,ասաց, որ քիչ անց կզանգահարի։

Այս պահին ՌԴ մեկնել ցանկացողները երթով շարժվում են դեպի Ազգային ժողով, ակցիան շարունակելու են այնտեղ։