Այս գործոնները կարող են պաշտպանել մարդուն կորոնավիրուսից

Այս գործոնները կարող են պաշտպանել մարդուն կորոնավիրուսից

Ռուս գիտնական Միխայիլ Լեբեդեւը կարծում է, որ որոշ մարդիկ ի սկզբանե անընկալունակ կարող են լինել կորոնավիրուսի հանդեպ։ Այս մասին հայտնում է RG.ru-ն։ Ըստ Լեբեդեւի, գոյություն ունի երկու գործոն, որոնցով պայմանավորված, մարդը կարող է լինել անընկալունակ կորոնավիրուսի հանդեպ՝

• Գենետիկ առանձնահատկություններով պայմանավորված եւ

• Գենետիկ մուտացիայով պայմանավորված։

Մասնագետը մանրամասնում է, որ կորոնավիրուսի ընկալունակությունը, օրգանիզմի արձագանքը վիրուսի հանդեպ, եւ հիվանդանալու դեպքում ընթացքը կարող են կախված լինել մարդու գենետիկ առանձնահատկություններից։ Օրինակ հայտնի է, որ որոշ գեների մուտացիաներ մարդու մոտ բերում են այն բանին, որ կորոնավիրուսային հիվանդությունը նրանց մոտ ընթանում է բավական թեթեւ կերպով։