Քաղաքապետարանը լիցենզիա չի տրամադրի գիշերային ակումբների գործունեության համար

Քաղաքապետարանը լիցենզիա չի տրամադրի գիշերային ակումբների գործունեության համար

Հրազդանում բնակելի շենքերի եւ նրանց հարակից տարածքներում գիշերային ակումբների գործունեության դեմ տարիներ շարունակ բողոքում էին քաղաքի բնակիչները, սակայն խնդիրն այդպես էլ լուծում չէր ստանում: Նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի պաշտոնավարման օրոք Հրազդանում ժամը 24-ից հետո աշխատող հանրային սննդի օբյեկները (դիսկո-բառ, սրճարան, հեզապար) 5 են:  

Իրականում Հրազդանում ավելի շատ են գիշերային ակումբները, քան ներկայացված թիվը: Թավշյա հեղափոխությունից հետո հրազդանցիները խնդրանքով դիմեցին Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանին, հարցին լուծում տալու համար: Մարզպետը խոստացավ, սակայն գիշերային ակումբների գործունեությունը շարունակվեց:   

Խնդրին անրադարձել է Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանը, ով ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հաշվի առնելով քաղաքացիների շահը, որպեսզի չխաթարվի բնակիչների գիշերային անդորրը, որոշում եմ կայացրել այլևս չթույլատրել Հրազդան համայնքում գործող գիշերային ակումբների հետագա գործունեությունը»:

Մենք տեղեկացանք, որ քաղաքապետը այսուհետ լիցենզիա չի տրամադրի տվյալ օբյեկտներին գործունեության համար, կհաջողվի արդյո՞ք քաղաքապետին Հրազդանում փակել գիշերային ակումբերը: Ի դեպ նշենք, որ ակումբների գործունեությունը կարգավորող օրենսդրական փաթեթ պարբերաբար ուղարկվում էր Ազգային ժողով, սակայն այդ նախագիծը չէր ընդգրկվում ԱԺ օրակարգում: