Մեքենան դուրս է եկել Արմավիր-Հայկավան ճանապարհի երթևեկելի մասից ու գլխիվայր հայտնվել դաշտում

Մեքենան դուրս է եկել Արմավիր-Հայկավան ճանապարհի երթևեկելի մասից ու գլխիվայր հայտնվել դաշտում

Օգոստոսի 31-ին՝ ժամը 19:31-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Հայկավան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարկան ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW 530 i» ավտոմեքենան (վարորդ Երվանդ Բ. ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու գլխիվայր հայտնվել դաշտում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Արթուր Վ.-ն (ծնված 1999 թ.) և Երվանդ Բ.-ն (ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: