«Աստղիկ»-ի տերմինալը մանրը հետ չի տալիս․ նման դեպքերում դիմում են գրում, փողը հետ ստանում

«Աստղիկ»-ի տերմինալը մանրը հետ չի տալիս․ նման դեպքերում դիմում են գրում, փողը հետ ստանում

 

«Աստղիկ» ԲԿ-ում անալիզների և այլ վճարումների համար վճարումները կատարվում են տերմինալի միջոցով, որի վրա մեծ-մեծ տառերով զգուշացվում է՝ ապարատը մանրը հետ չի վերադարձնում։

Այդուհանդերձ, հիվանդների խառը իրավիճակմներից շփոթված հարազատները ոչ միշտ են նկատում գրությունը և ապարատը «կուլ է տալիս» ողջ  գումարը։  

«Հրապարակ» էր զանգահարել մի վրդովված կին և դժգոհում էր, որ  գիշերվա ժամը  երկուսին 2000 դրամանոց անալիզի մուծումը կատարել է 20 հազար դրամով և մանրը հետ չի ստացել։ 

Բուժկենտրոնից պատասխանեցին, որ նման դեպքերում գալիս են, դիմում են գրում, և մնացած փողը վերադարձվում է տեղում, երբ նման իրավիճակում հայտնված մարդիկ դիմում են ադմինիստրացիա։

Հիվանդանոցի սպասարկման որակի բաժնի  աշխատակցուհին նկատեց, որ միգուցե խնդիր է եղել այն պատճառով, որ  շաբաթ-կիրակի է։ Հիվանդի հարազատին  հիվանդանոցից առաջարկեցին երկուշաբթի անդորրագրով մոտենալ հիվանդանոցի 105 սենյակ և ստանալ մնացած գումարը։