Խերսոնի մարզում ականի պայթյունից երեխա է տուժել

Խերսոնի մարզում ականի պայթյունից երեխա է տուժել

Կիրակի օրը Խերսոնի մարզում երկու մեքենա է պայթել ականի վրա․ դրանցից մեկում ընտանիք է եղել երեխայի հետ, իսկ մյուսում՝ վեց չափահաս քաղաքացի։

Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն, փոխանցում է «Ուկրինֆորմ»-ը։

Պաշտոնյան մանրամասնել է, որ միջադեպի հետևանքով տուժել է չորս քաղաքացի, այդ թվում՝ 11-ամյա երեխան։