Ադրբեջանի հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի վրա փաստագրված են ԵՄ-ի կողմից

Ադրբեջանի հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի վրա փաստագրված են ԵՄ-ի կողմից

Ադրբեջանական բանակի ամենօրյա հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի վրա փաստագրված են ԵՄ մշտադիտարկման կարողությունների կողմից։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Ադրբեջանական բանակի ամենօրյա հարձակումները Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ինչպես հարկն է փաստագրված են վերջերս Հայաստանում տեղակայված ԵՄ մշտադիտարկման կարողությունների կողմից։ Առաքելությունը ԵՄ-ի և մյուսների համար պարզ կդարձնի, որ հարձակումները չհրահրված ու լավ ծրագրված ահաբեկչություն են Ադրբեջանի կողմից հայկական պետականության նկատմամբ», - գրել է Մարուքյանը։