Շիրինյանը հայ ժողովրդին ուզում է Ուկրաինայի դժոխքով անցկացնի

Շիրինյանը հայ ժողովրդին ուզում է Ուկրաինայի դժոխքով անցկացնի

Հիմա էլ Ուկրաինային են նախանձում։ Եթերով Շիրինյանի հարցազրույցն եմ լսում և բառիս ուղղակի իմաստով՝ գետինն եմ ուզում մտնել։ Ոնց որ 18 տարեկան, արբունքի ծաղկման շրջանում գտնվող մի պատանի լինի, որ անսահման կրքով տենչում է Ուկրաինային։ Հայ ժողովրդին ուղղակի ուզում է Ուկրաինայի դժոխքով անցկացնի։

Մոռանում է, որ իր Փաշինյանը խաղաղության օրակարգն է գրկել ու ննջում, իսկ ինքը Ուկրաինայի ժողովրդին է օրինակ բերում, որ ինչքան հազարավոր մարդիկ զոհվեցին, մեկը չի դժգոհում, մեկը չի բողոքում, իսկ հայ ժողովուրդը դա չի հասկանում։ Այսինքն՝ մի բուռ ժողովրդիս, որ կրակի բերան են տվել ու Ուկրաինայի ժողովրդին նույն արշինո՞վ են չափում։ Մեր երեխեքի ոսկե գենոֆոնդը գլխատեցին ու նույն ոգով շարունակում են, չե՞ն հանգստանում։ Ուկրաինա՞ եք ուզում, թե Ուկրաինային տված փողերը ։

Քի՞չ եք վարձատրվում։ Մի խոսքով նրա հարցազրույցն ամբողջովին «Հայաստանը Ուկրաինա սարքելն էր»՝ տեսնու՞մ եք, թե Ուկրաինան ի՜նչ հաջողությունների հասավ։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ հաջողությունների հասավ։ Արյան ծովի՞, տասնյակ հազարավոր ուկրաինացիների մահվան, տների ավերմա՞ն։ Քաղաքները դժոխքի վերածմա՞ն․․․ Նախանձու՞մ եք դրան, որ եղբայրական երկու ժողովուրդներին «քսի տվին,, ու ավերվեց ամեն ինչ։ Այն փողերի՞ն եք նախանձում, որ տրվել են Ուկրաինային։ Դրանով կենդանանալու՞ է ժպտուն Ուկրաինան ու Ռուսիան։ Ես գիտեի, որ ձեր թիմը «սեղանի, փողի սով է քաշում», բայց որ այդ կարգի «լպիրշ ախորժակով եք վրա պրծնելու սեղանին» , չէի պատկերացնում։ Շիրինյանը ոնց որ կրքից վառվող պատանի լինի, աղջիկ է տեսել․․․ Ուկրաինա՜ն․․․։