Թուրքիան և Ադրբեջանը կրկին համատեղ զորավարժանք են անցկացնում

Թուրքիան և Ադրբեջանը կրկին համատեղ զորավարժանք են անցկացնում

Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի համաձայն՝ անցկացվում են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններ։ Այդ մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են տարբեր տեսակի զորքերի անձնակազմի, ռազմական և հատուկ ինժեներա-սակրավորական տեխնիկայի, ինչպես նաև ադրբեջանական բանակի և թուրքական զինված ուժերի ռազմական ավիացիոն տեխնիկայի ներգրավմամբ։

Թուրք-ադրբեջանական զորավարժություններն ընդգրկում են Բաքու քաղաքն ու Աստարայի, Ջաբրայիլի և Իմիշլիի շրջանների տարածքները։