Դավոսյան քեշ-մեքենան թվերով

Դավոսյան քեշ-մեքենան թվերով
Դավոսյան քեշ-մեքենան թվերով

Այսօր Դավոսում մեկնարկեց Համաշխարհային տնտեսական ֆորումը։ Այս տարի արդեն 47-րդ տարին է, երբ տեղի է ունենում այս գլոբալ ֆորումը։ Վերջին քսան տարում ֆորումը իր եկամուտները բազմապատկել է տասն անգամ։ Այս ֆորումի ժամանակ հնարավոր է տեսնել բազմաթիվ երկրների առաջնորդների։ Ստանդարտ փաթեթը յուրաքանչյուր մասնակցի համար ֆորումի մասնակցության, արժի 72 հազար դոլար, սակայն սա դեռ ամբողջը չէ։ Եթե պատվիրակությունը մասնակցում է բոլոր նստաշրջաններին, որին մասնակցում են բոլոր համաշխարհային առաջնորդները, ապա փաթեթի արժեքը թանկանում է հինգ անգամ։ Աշխարհի առաջատար եւ խոշորագույն կորպորացիաները միլիոնավոր դոլարներ են ծախսում իրենց պատվիրակությունների համար, այս ֆորումի մասնակցության ընթացքում։ 2018 թվականին միայն Համաշխարհային տնտեսական ֆորումի եկամուտը կազմել է 337 միլիոն դոլար, որը 10 անգամ ավելի շատ է, քան 1998 թվականի եկամուտը, եւ 15 տոկոսով ավելին է, քան 2017-ի եկամուտը, ինչպես գրում է ամերիկյան Bloomberg պարբերականը։ Նշենք, որ եկամուտների 70 տոկոսը գործընկեր ընկերությունների անդամության ներդրումներն են։ Վերջին հինգ տարում այս հոդվածով եկամուտը ավելացել է հինգ անգամ։ Ի դեպ, այս տարի մասնակցում է ֆորումին երեք հազար մարդ։ Ի դեպ ամենամեծ պատվիրակությունն ունի ԱՄՆ-ն։ Հայաստանը այս ֆորումին ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։