Վիրավորվել է Deutsche Welle-ի լրագրողը, կան զոհեր․ ՌԴ-ն վրեժխնդի՞ր եղավ

Վիրավորվել է Deutsche Welle-ի լրագրողը, կան զոհեր․ ՌԴ-ն վրեժխնդի՞ր եղավ

Deutsche Welle-ի օպերատոր Եվգենի Շիլկոն դարձել է ռուսական կասետային զինամթերքի թիրախը, ինչի արդյունքում վիրավորվել է։ Այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Շիլկոն վիրավորվել է Դոնեցկի մարզի Կրամատորսկի շրջանի Դրուժկովկա քաղաքում, որը գտնվում է առաջնագծից 23 կմ հեռավորության վրա, երբ DW նկարահանող խումբը հաղորդում էր ուկրաինացի զինվորականների պատրաստության մասին։

Շիլկոն տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը կայուն է։ Հարձակման ժամանակ մեկ ուկրաինացի զինվոր է զոհվել, մի քանիսը ծանր վիրավորվել են, հավելել են գործակալությունում։

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի օկուպացված շրջաններում գնդակոծության հետևանքով զոհվել է «ՌԻԱ Նովոստի»-ի ֆոտոլրագրող, ռազմական թղթակից Ռոստիսլավ Ժուրավլյովը, վիրավորվել է նրա գործընկեր Կոնստանտին Միխալչևսկին։ 

Բացի այդ, կրակոցների տակ են հայտնվել նաև «Իզվեստիա»-ի աշխատակիցներ Ռոման Պոլշակովը և Դմիտրի Շիկովը, երկուսն էլ վիրավորվել են։ 

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գնդակոծությունը, որի հետևանքով զոհվել և վիրավորվել են ռուս լրագրողներ, իրականացվել են կասետային զինամթերքով։