Ադրբեջանի գլխավոր դատախազը դիմել է Արայիկ Հարությունյանին և Ջալալ Հարությունին
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը դիմել է Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվող հայերին՝ կաչ անելով նրանց ինքնակամ հանձնվել Բաքվին։
Գերատեսչության ղեկավարը խոսքերը մեջբերում է Հաքին․ազ-ը։
Ալիևն ընդգծել է, որ «ադրբեջանական կողմը պարզել է ղարաբաղյան հակամարտության սկզբից ի վեր հայ անջատողականների կատարած յուրաքանչյուր հանցագործություն»։
Նրա խոսքով, այս դեպքերը բաժանվում են չորս կատեգորիայի են.
«Առաջինը ղարաբաղյան պատերազմի ժամանակ կատարված հանցագործություններն են։ Երկրորդը հրադադարի ընթացքում հանցագործություններն են։ Երրորդը՝ Հայրենական պատերազմի (2020 թ․ 44-օրյա - խմբ․) ժամանակ կատարված հանցագործությունները։ Եվ վերջապես չորրորդը Հայրենական պատերազմից հետո անջատականների հանցագործություններն են»։
Նա նշել է, թե վերանշյալ հետ կապված իրենք ապացույցներ են հավաքել։
Ընդհանուր առմամբ հարուցվել է 300 քրեական գործ։ Ավելի քան 300 անձ միջազգային հետախուզման մեջ է, հավելել է նա։
Նա հետախուզվողների թվում նշել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի անունները։
Հիշեցնենք, որ վերջին օրերին Ադրբեջանն առևանգել և կալանավորել է Ռուբեն Վարդանյանին, Դավիթ Մանուկյանին․ Դավիթ Բաբայանին և Լևոն Մնացականյանին։
Կարծիքներ