Միայն մի դեպքում ոստիկաններն էլ Նիկոլին կմերժեն

Միայն մի դեպքում ոստիկաններն էլ Նիկոլին կմերժեն

Բա պտի գան ու բերման ենթարկեն, բա էլ ի՞նչ պիտի անեն։ Բա իրենց գործը դա է, իրենց գործը խանգարելն է։ Ես հենց դրա համար եմ ասում, որ ժողովուրդը պիտի այնքան շատ լինի, որ թե կարմիր, թե սև բերետավորները՝ Նիկոլին ու Ալիևին ծառայողները չկարողանան կամ անգամ մտքներով չանցնի, որ ժողովրդին բերման ենթարկեն։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։ Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից՝ ժամը 08։00-ից մայրաքաղաքի տարբեր հատվածներում խաղաղ անհնազանդության մի շարք միջոցառումներ են տեղի ունեցել, կան բազմաթիվ բերման ենթարկված քաղաքացիներ։

«Ես դրա համար եմ ասում, որ եթե 100 հազար մարդ հավաքվի հրապարակում, իրենք՝ ոստիկաններն էլ են գալու Նիկոլին մերժեն։ Նենց չի Նիկոլի համար իրենց ուշքը գնում է, ուղղակի դեռ վախեցած են։ Ժողովուրդ, դուրս եկեք, շատացեք, որ հենց ոստիկանությունը գնա ու Նիկոլին ասի՝ հրաժարական տուր, գնա»,- ասաց Շարմազանովը։