Գարեջուրը ևս կարող է թանկանալ

Գարեջուրը ևս կարող է թանկանալ

Հարկային օրենսգրքում առաջարկվող նոր փոփոխություններով կբարձրանան մի շարք ապրանքատեսակների ակցիզային հարկերը, այդ թվում՝ օղու, կոնյակի, գինու, գարեջրի, ծխախոտի և ոչ միայն։

Գարեջրի ակցիզային հարկի դրույքարափն, օրինակ, 1 լիտրի դիմաց կդառնա 130 դրամ։ «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր, ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ մինչ այժմ 105 դրամ էր, հիմա, փաստորեն, կբարձրանա 25 դրամով, ինչը, բնականաբար, ազդի նաև գնի վրա։

«Ես հիմա չեմ կարող ասել՝ ինչպես կազդի, բայց որ կազդի՝ հաստատ, և՛ գները կբարձրանան, և՛ ծավալները կնվազեն»,-ասաց պարոն Հակոբյանը։

Նա նշեց, որ մինչև 2018 թվականի վերջը իրենք մուծել են 105 դրամ մեկ լիտրին դրույքաչափով, հիմա, եթե ըդնունվի այս փոփոխությունների նախագիծը, 25 դրամով կբարձրանա հարկը։ «Էլի լավ է, որ 130 դրամ են դարձրել, աշնանը, երբ քննարկում էին, էդ ժամանակ ես պատգամավոր էի, իրենք 150 դրամ էին ուզում դարձնել, հետո՝ 140, հիմա, որ իջեցրել են 130, էլի ոչինչ»,-ասաց պարոն Հակոբյանը։