Պոմպեոն մեղադրել է Ռուսաստանին՝ թալիբներին զենք վաճառելու մեջ

Պոմպեոն մեղադրել է Ռուսաստանին՝ թալիբներին զենք վաճառելու մեջ

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել է Ռուսաստանին թալիբներին զենք վաճառելու եւ Աֆղանստանում ամերիկյան զինվորականների դեմ դիմադրությունը խթանելու մեջ։ «Փաստը, որ Ռուսաստանը հակադրվում է ԱՄՆ-ին Աֆղանստանում նորույթ չէ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նաեւ ասել է, որ ՌԴ ներկայացուցիչները 10 տարի շարունակ հրաձգային զինատեսակներ են վաճառում թալիբներին։ Նա ասել է, որ ամեն անգամ իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումների ընթացքում նա այդ հարցը բարձրացրել եւ հորդորել է դադարեցնել։