Պարբերաբար հիշեցնում են այդ փուլային տարբերակները․Գեորգի Պետրոսյան

Պարբերաբար հիշեցնում են այդ փուլային տարբերակները․Գեորգի Պետրոսյան

«Հրապարակը» Սերգեյ Լավրովի հայտարարոթյունների վերաբերյալ մեկնաբանություն է ստացել  Արցախի 2007-2011 թթ․ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանից։ Հարցին, թե իր համար անսպասելի՞ էր, Պետրոսյանն ասաց․« Չէ, պարբերաբար նոր գործընթացներ սկսելուց հիշեցնում են էդ փուլային տարբերակները»։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀԿ -ն հայտարարել է, թե  2008-2018 թթ համանախագահ երկրների, այդ թվում՝ նախագահների կողմից արված հայտարարությունները բացառապես փաթեթային էին: Մինչդեռ Զոհրաբ Մնացականյանն ասել էր, որ 2014-ին, այսինքն՝ ՀՀԿ իշխանության օրոք էր սեղանին դրված փուլային տարբերակ, ինչը հիմա ըստ ՀՀ արտգործնախարարի՝ չկա։

Գեորգի Պետրոսյանը հրաժարվեց մեկնաբանել փորձագիտական այն գնահատականը, թե փորձագետների մի մասի գնահատմամբ՝ իրականում փուլային տարրերը միշտ կան, ուղղակի անվանումներն են ուրիշ, բայց բովանդակությունը միշտ նույնն է։ Ասաց, որ չի ուզում մտնել դաշտ, որտեղ պետք է առաջնորդվել ենթադրություններով։  

Կոնկրետ ՀՀԿ-ին հերքելու կամ հաստատելու մասով  ևս Գեորգի Պետրոյանը խուսափեց դիրքորոշում հայտնել՝ ասելով, որ այդ ժամանակ արդեն արտգործնախարար չէր։
Պարոն Պետրոսյանին հարցրեցինք նաև՝ հիշեցնու՞մ է այս վիճակը 96-97 թթ․, երբ հայտնի ուժերը պահանջում էին Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը՝ փուլայինը անվանելով պարտվողական։ « Չեմ կարող ասել, որ նմանեցնում ենք, ոչ, նոր իրավիճակ է ստեղծվել, նոր գործոններ կան, տարբեր, դրա համար ժամանակ առ ժամանակ տենց բաներ կատարվում են»։