Ապրիլյան հարցերով քննիչ հանձնաժողովը երեկ աշխատանքային քննարկում է արել՝ նպատակահարմար համարելով Արցախից բարձրաստիճան եւ շարքային զինվորականների հանձնաժողով հրավիրելու հարցը։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի հանձնաժողով այցից հետո նոր հարցեր են առաջացել, որոնք ճշգրտումների կարիք ունեն, Սարգսյանը քննիչ հանձնաժողով էր այցելել ապրիլի 16-ին։ Որոշ տեղեկություններով ապրիլի 27-ին հանձնաժողովի հերթական նիստ է նշանակված, բայց դեռեւս հայտնի չէ, թե կոնկրետ ում են հրավիրելու։ Ի դեպ, Սերժ Սարգսյանի այցից հետո հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մոտ հույս է արթնացել, որ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն այնուամենայնիվ կփոշմանի եւ կհամագործակցի հանձնաժողովի հետ։ Բանն այն է, որ Քոչարյանը բավական ծանր էր տարել Խաչատուրովի մերժումը եւ անգամ հայտարարեց, թե այլ միջոցներ կձեռնարկեն։ Հիմա նա հույս է հայտնել, որ Սարգսյանի այցը միգուցե իրավիճակ փոխի։ Հիշեցնենք, որ Սարգսյանից առաջ Խաչատուրովն էր հրավիրված, բայց մերժեց , ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Խաչատուրովը պատասխան-նամակում հիշեցրել էր հանձնաժողովի կարգավիճակի մասին, որ այն ընդամենը խորհրդատվական բնույթ ունի ու ինքը պարտավոր չէ ներկայանալ, իր ասելիքը վաղուց է հայտնել։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Արմավիրի մարզպետը հայտարարել է, որ իր գյուղում «Ու...
Ահազանգ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ իր գյուղում՝ Նորապատում...
Նախնական արդյունքներ․ ով որքան ձայն է ստացել մի քա...
Գեղարքունիքի 20/48 ընտրատեղամասի քվեարկության նախնական արդյունքները՝ ՔՊ - 43 ձայն Ուժեղ Հայաստան - 2...
Հայտնի է Թալինի Հացառատ գյուղի նախնական արդյունքնե...
Թալինի Հացառատ գյուղ 200 ընտրողից 160 «Հայաստան» դաշինք 20 ՔՊ
Պատկերը Երևանում․ որ ուժը որքան ձայն է ստացել
Այնթափ, 11/2 ՔՊ - 477 Ուժեղ Հայաստան - 165 ԲՀԿ - 48 Հայաստան դաշինք - 84 Էրեբունի, Ջրաշեն ՔՊ - 486 Ո...
×
❮
❯