Իսրայելը հարվածել է փախստականների ճամբարին․ կանայք և երեխաներ են զոհվել

Իսրայելը հարվածել է փախստականների ճամբարին․ կանայք և երեխաներ են զոհվել

Իսրայելական զինուժը հարվածներ է հասցրել Գազայի կենտրոնական հատվածում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարի վրա։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը և մանրամասնում, որ հարձակման հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել։

Աղբյուրի փոխանցմամբ, հարվածների թիրախում եղել է տարածքի բնակելի շենքերից մեկը։ Նշվում է, որ զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են։