Անակնկալ ախտանշան, որը կարող է հուշել օրգանիզմում քաղցկեղի առկայության մասին

Անակնկալ ախտանշան, որը կարող է հուշել օրգանիզմում քաղցկեղի առկայության մասին

Դուգլաս Մակմիլանի անվան օնկոլոգիայի դեմ պայքարի կենտրոնի մասնագետները հայտարարել են, որ մարդու կղանքի սպիտակ գույնը կարող է հուշել նրա մոտ քաղցկեղի առկայության մասին։ Այս մասին հայտնում է Daily Express-ը, հավելելով, որ սա մարդու մոտ քաղցկեղի առկայության մասին հուշող թերեւս ամենից անակնկալ ախտանշաններից է։

Մյուս ախտանշաններից են ախորժակի կորուստը, թուլությունը, սրտխառնոցը, որովայնի աջ հատվածում ցավերը, փքվածությունը, աչքերի սպիտակուցների եւ մաշկի դեղնածությունը եւ այլն։

Իհարկե, մասնագետներն ընդգծում են, որ այս ախտանշանները կարող են ի հայտ գալ նաեւ այլ հիվանդությունների առկայությամբ, եւ պարտադիր չէ, որ միանգամից ախտորոշումը լինի քաղցկեղ, սակայն եւ հորդորում են, սրանց առկայության դեպքում անպայման հետազոտվել, քանի որ կարող են նաեւ քաղցկեղի առկայության մասին հուշել։