Ծառուկյանը՝ Մարուքյանի կլասիկության և իր վարչապետ դառնալու մասին․ տեսանյութ

Ծառուկյանը՝ Մարուքյանի կլասիկության և իր վարչապետ դառնալու մասին․ տեսանյութ
Ծառուկյանը՝ Մարուքյանի կլասիկության և իր վարչապետ դառնալու մասին․ տեսանյութ

Առինջ համայնքի 29/29 ընտրատեղամասում քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նրան հարցերինք, թե համամի՞տ է, որ սա առաջին ազատ և անկաշառ խորհրդարանական ընտրություններն են, պատասխանեց, որ շատ բան է փոխվել, բայց թե կոնկրետ ինչ, չասաց:

Մեր հարցերին, ինչո՞ւ է Էդմոն Մարուքյանը ցանկացել իր հետ հանդիպել և համամի՞տ է Ծառուկյանը, որ նա կլասիկ քաղաքական գործիչ է, պատասխանեց, որ պետք է իրեն հարցնել: Իսկ այն հարցին ի պատասխան, թե ընտրություններում եթե ԲՀԿ-ն մեծամասնություն հավաքի, ի՞նքն է ստանձնելու վարչապետի պաշտոնը, չբացառեց՝ ասելով, որ ընտրությունների արդյունքներով պարզ կդառնա:

Մանրամասն՝ տեսանյութում։