Պայուսակները թողեք դրսում

 Պայուսակները թողեք դրսում
 Պայուսակները թողեք դրսում
 Պայուսակները թողեք դրսում
 Պայուսակները թողեք դրսում
 Պայուսակները թողեք դրսում
 Պայուսակները թողեք դրսում

Ժամը 10։30-ի դրությամբ մեր թղթակիցը մասնակցել է քվեարկության։ Քվեարկել է 9/23 ընտրատեղամասում՝ Սարյանի փողոցի վրա, «Արեգնազան» կրթահամալիրում։ Գուցե ժամը դեռ վաղ էր եւ դրանով էր բացատրվում քվեարկողների սակավաթիվությունը։ Սակայն տեղամասում հանգիստ էր, հերթ չկար, նախկին տարիների աժիոտաժը՝ նույնպես։ Հատուկենտ մարդիկ մոտենում էին առաջին սեղանին, մատնահետքով գրանցվում, վերցնում սեփական լուսանկարով կտրոնը եւ մոտենում գրանցամատյանին, որտեղ ստորագրում էին իրենց անվան դիմաց, ստանում քվեաթերթիկների տրցակը եւ մտնում քվեախցիկ։

Այստեղ արդեն տարբեր անձինք տարբեր տեւողությամբ էին մնում․ մեկն արագ էր կողմնորոշվում եւ ավելորդ քվեաթերթիկները նետելով արկղիկի մեջ, ծրարը ձեռքին դուրս էր գալիս ու մոտենում քվեատուփին, մյուսը՝ երկար մտորում էր, կամ իր համար նախընտրելի անունն էր փնտրում։ Բնական է, որ ոչ բոլորն են հմուտ քվեարկության նրբությունների մեջ եւ մանավանդ տարեց մարդկանց ժամանակ է հարկավոր կողմնորոշվելու համար։
Միայն մի նրբերանգ․ այս տեղամասում հանձնաժողովի անդամները հատուկ զգուշացնում էին ընտրող կանանց՝ պայուսակները թողնել դրսում։ Ամբողջ քվեարկության պրոցեսը տեւում էր հազիվ 10 րոպե։ Ապա մարդիկ խաղաղ դուրս էին գալիս ընտրատեղամասից եւ հեռանում։