Ձնահյուսի մեջ ընկած զինծառայողները մեկնել էին մարտական հերթապահության
Սիսիանում 4 պայմանագրային զինծառայող, որոնք ձնահյուսի տակ էին մնացել, մեկնած են եղել մարտական հերթապահության։ Այս մասին «Հրապարակին» հայտնեց Պն մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Վերջինս «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել էր, որ հայտնաբերվել է պայմանագրային զինածառայողներից Հայկ Սամվելի Քարամյանի դին։ Նա ծնվել է 1995 թվականին Սիսիանում, պայմանագրային զինծառայող էր:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ զինծառայողների որոնողական աշխատանքները սկսվել են շատ արագ, և անհետացած զինծառայողները կես ժամ անց գտնվել են։ Մյուսների առողջական վիճակը գնահատվում է նորմալ:
Կարծիքներ