Եթե մերժել եք՝ պատասխանը ուղարկեք, ներել եք՝ թողեք, գնամ տուն․ ցմահ դատապարտյալ
Հերթական անգամ խմբագրություն ահազանգած «Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը հույս ուներ, որ կալանավայրից այլեւս չի դիմելու երկրի իշխանություններին, բայց անորոշության տագնապը սիրտն է մորմոքում։
Հիշեցնենք, որ վերջինս դիմել էր ներման խնդրագրով, բայց մոտ 6 ամիս է պատասխանը չկա։ «Եղբայր, եթե մերժել եք՝ պատասխանը ուղարկեք, ներել եք՝ թողեք, գնամ տուն»,-ասում է դատապարտյալը։
Նա եւ ներման խնդրագրերով դիմած նրա բախտակից ընկերներն իրենց հույս են տալիս, որ երկիրը ընտրական թոհուբով է տարված, ինչի պատճառով էլ հետաձգվում է այդքան երկար սպասված որոշումը։ Հետո էլի իրենք իրենց հակասում են՝ հո կյանքն էլ կանգ չի առել։ «Կառավարությունն ու նախագահն աշխատում են։ Ուրեմն ի՞նչ խնդիր կա, ո՞րն է պատճառը, որ այսքան հետաձգվում է որոշումը»,-նշեց Ստեփան Գրիգորյանը՝ ավելացնելով, որ 24 տարվա անազատությունից հետո հույս ունի, որ 2019 թվականը կդիմավորի ընտանիքի անդամների եւ հարազատների հետ
Կարծիքներ