Երբ խորհրդարանը կքննարկի Արամ Հարությունյանին անձեռնխելիությունից զրկելու հարցը
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել Ազգային ժողով՝ պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչպես նաեւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելուն համաձայնություն տալու վերաբերյալ:
ՀՀԿ-ական պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցը կքննարկվի վաղը մեկնարկելիք խորհրդարանի հերթական նստաշրջանի ընթացքում, այն օրակարգային հարց է։
Հիշեցնենք, որ դեռեւս նախորդ հերթական քառօրյայի ժամանակ պատգամավորների համաձայնությամբ ԱԺ ղեկավարությունը հայտարարություն տարածեց, որպեսզի այս նիստերին պատգամավորների բացակայությունները հարգելի համարվեն, քանի որ նրանք մասնակցում են քարոզարշավի։
Կարծիքներ