Հայաստանում «Թուֆենկյան» ամենամեծ հյուրանոցը կառուցվում է Արենիում

Հայաստանում «Թուֆենկյան» ամենամեծ հյուրանոցը կառուցվում է Արենիում

«Արենի համայնքը տնտեսական հեղափոխության ամենակարևոր կենտրոններից մեկն է լինելու: Այստեղ շատ կարևոր ներդրումային ծրագիր է իրականացվում, որի արդյունքում կառուցվելու է «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրը»: Այս մասին Արենի համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ  հայտնել է ՀՀ  վարչապետի  պաշտոնակատար, «Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը:

«Դա տասնյակ միլիոն դոլարի ներդրում է Արենիում, և դա լինելու է «Թուֆենկյան» ամենամեծ հյուրանոցը Հայաստանում: Արենիում այս հյուրանոցի բացումն անելու է տնտեսական հեղափոխություն»,- հավելել է Փաշինյանը: