Կխոսեն Ղարաբաղյան հակամարտության մասին

Կխոսեն Ղարաբաղյան հակամարտության մասին

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հարցը կլինի այն հարցերից մեկը, որը կխոսվի դեկտեմբերի 6-7-ը Միլանում տեղի ունենալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի ժամանակ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, հավելելով, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մասնակցելու է այդ խորհրդի նիստիերին։ «Ակնկալվում է, որ ԵԱՀԿ-ն աջակցություն կհայտնի հակամարտությունների կարգավորման, ներառյալ նաեւ Ուկրաինական, Մերձդնեստրյան եւ Ղարաբաղյան հակամարտությունները։ Աջակցություն կհայտնեն նաեւ Հարավային Կովկասի կայունության Ժնեւյան քննարկումներին ունեցած համանախագահությանն ու Բալկաններում կատարած աշխատանքներին»,- ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ ասել է Մարիա Զախարովան։ Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը հավելել է, որ ԵԱՀԿ ԱԳՆ-ների խորհրդի նիստի օրակարգում ԵԱՀԿ գործունեության ողջ օրակարգն է ընդգրկված եւ այն տեղերում, որտեղ ներգրավված է նաեւ Մոսկվան, ռուսական կողմն իր տեսակետները կհայտնի։ Հիշեցնենք, որ այս խորհրդի նիստի շրջանակներում էլ ԵԱՀԿ ՄԽ եռանախագահության միջնորդությամբ կայանալու է ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը։