Աշխատանքից ազատել են ռասիստական մեկնաբանությունների համար

Աշխատանքից ազատել են ռասիստական մեկնաբանությունների համար

CNN հեռուստաընկերությունը աշխատանքից ազատել է իր մեկնաբաններից Մարկ Լեմոնտ Հիլին՝ թույլ տված ռասիստական՝ հակասեմիտական արտահայտությունների համար։ Այս մասին հայտնում է Mediate-ն։

Հիլը կոչ է արել բոյկոտել Իսրայելը հանուն «գետից մինչեւ ծով» ազատ Պաղեստինի։ Հեռուստատեսության ուշադրությունը գրավել է «գետից մինչեւ ծով» կապակցությունը, որը կիրառում են Իսրայելի դեմ պայքարող ահաբեկչական խմբավորումները։ Սոցկայքերում եւս այս արտահայտությունը խիստ քննադատության է ենթարկվել։ Ավելի ուշ, երբ արդեն սկանդալը կարելի է ասել, պոռթկացել էր ամբողջովին, Հիլը մի քանի հրապարակումներ է արել թվիթերյան իր էջում՝ մեկնաբանելով իր արտահայտությունների իմաստը, եւ շեշտել, որ կողմնակից է Պաղեստինի ազատագրությանը, սակայն իրեն չի համարում անտիսեմիտ։

Այս դեպքից հետո Հիլի հետ աշխատանքային պայմանագիրը հեռուստաընկերությունը խզել է։