Երեք ռազմական արբանյակ է ուղարկել բաց տիեզերք

Երեք ռազմական արբանյակ է ուղարկել բաց տիեզերք

Ռուսաստանը երեք նոր ռազմական արբանյակներ է դուրս բերել բաց տիեզերք։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ հաղորդած տեղեկությունները։

Արբանյակները արձակվել են «ԲՐԻԶ-ԿՄ» արձակիչ բլոկի օգնությամբ։ Արձակումը տեղի է ունեցել ՌԴ Արխանգելսկի մարզի Պլեսեցկ փորձարարական տիեզերակայանից՝ վաղ առավոտյան։ Արձակումները ընթացել են բարեհաջող։