Ռազմական ինքնաթիռ են խոցել

Ռազմական ինքնաթիռ են խոցել

Սիրիական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են իսրայելական ռազմական ինքնաթիռ ալ-Քիսվա բնակավայրի մոտ։ Այս մասին հայտնում է SANA լրատվական գործակալությունը։ Ըստ պաշտոնական հաղորդման, միաժամանակ նաեւ սիրիական ուժերը չեզոքացրել են չորս հրթիռներ, որոնք նախատեսված են եղել ալ-Քիսվայի շրջանում արձակելու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական ՀՕՊ համակարգերը որսացել ու ոչնչացրել են մի քանի հրթիռներ, որոնով նախատեսված է եղել հարվածել Դամասկոսի հարավարեւմտյան արվարձանները։ Իսրայելի ռազմաօդային ուժերը վերջին անդամ 13 հրթիռով հարվածել էին ալ-Քիսվան այս տարվա ապրիլին։