Մերկելի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Մերկելի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

Դեպի Արգենտինա G20-ի գագաթնաժողովին մեկնող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ստիպված է եղել ընդհատել իր թռիչքը։

Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել տեխնիկական անսարքության պատճառով։ Ինչպես հայտնում է Focus-ը, օդ բարձրանալուց հետո, արդեն Նիդերլանդների երկնքում անձնակազմը նկատել է անսարքությունն ու որոշել հետ վերադառնալ։