Զինծառայողները լիովին ազատ են ընտրելու․ Արծրուն Հովհաննիսյան

Զինծառայողները լիովին ազատ են ընտրելու․ Արծրուն Հովհաննիսյան

Facebook-ի իր էջում պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրում է․

«Զինծառայողների ընտրության վերաբերյալ

ԶՈւ-երի զինծառայողներին, այդ թվում նաև ժամկետային զինծառայողներին տրված է լիովին ազատ ընտրելու հնարավորություն:

Հաշվի առնելով զորամասերի տեղակայման վայրերը, նրանք ընտրելու են մոտակա ընտրատեղամասերում:

Նման պնդումները ավելի քան վիրավորական են մեր ժամկետային զինծառայողների հասուն գիտակցության և ինքնուրույնության նկատմամբ, որոնք վերջին տարիներին մի քանի անգամ, տարբեր էքստրեմալ իրավիճակներում ապացուցել են իրենց քաղաքական հասունությունը և կայացած անհատականություններ լինելու հանգամանքը»: