Սալոմե Զուրաբիշվիլին հաղթում է

Սալոմե Զուրաբիշվիլին հաղթում է

Վրաստանում այսօր տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով, անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին հաղթանակ է տանում իր մրցակից, Գրիգոլ Վաշաձեի հանդեպ։ Ինչպես հայտնում է BBC-ն, Զուրաբիշվիլին արդեն ունի 58 տոկոս, Վաշաձեի՝ 42 տոկոսի դիմաց։ «Рустави-2»-ի համաձայն, սակայն Զուրաբիշվիլին ունի 55 տոկոս քվե։ Վերջնական արդյունքները կհրապարակվեն բոլոր քվեների հաշվարկից հետո։