Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ են հրավիրել

Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ են հրավիրել

Կոսովոյի հետ կապված հակամարտության հասունացման ֆոնի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երկրի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը ` մանրամասնելով, որ չորս սերբ այսօր ձերբակալվել է Կոսովկա-Միտրովիցայում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կոսովոն 100 տոկոսանոց մաքսատուրքեր էր սահմանել սերբական ծագման ապրանքների համար։ Մոսկվան ի պատասխան հայտարարել էր, պաշտպանելով Սերբիային, որ Կոսովոն ցույց է տալիս, որ կայացած պետություն չէ։

Նշենք, որ Ալեքսանդր Վուչիչը նաեւ հայտարարել էր, որ ԵՄ-ն ի վիճակի չէ խելք հասկացնելու Պրիշտինային։