Անմարդկային ծանրաբեռնվածության պատճառով զանգում են շտապօգնություն. «Սասստեքս»-ը՝ ՄԻՊ-ի վարույթում

Անմարդկային ծանրաբեռնվածության պատճառով զանգում են շտապօգնություն. «Սասստեքս»-ը՝ ՄԻՊ-ի վարույթում

Ավելի վաղ գրել էինք, որ Գյումրու «Սասստեքս» կարի արտադրամասի աշխատակիցները մի քանի օր է, ինչ դժկամությամբ եւ բողոքներով են աշխատանքի գնում: Աշխատակցուհիների խոսքերով, նրանց համբերության բաժակը լցվել է. պայմանագրով նախատեսված ամսական 55 հազար դրամ աշխատավարձն այլևս երազանք է:Աշխատակցուհիներին օրերս սպառնացել են նաև աշխատանքից ազատել՝ԶԼՄ-ներին բողոք ներկայացնելու համար:
    
Նշենք, որ ՄԻՊ-ն արդեն Գյումրու «Սասստեքս» կարի ֆաբրիկայում աշխատողների իրավունքները երաշխավորելու նպատակով նախաձեռնել է վարույթ: Քննարկման ընթացակարգ սկսելու համար հիմք են ծառայել ինչպես Ազգային ժողովի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի՝ Պաշտպանին հասցեագրած դիմումի հանգամանքները, այնպես էլ զանգվածային լրատվության միջոցներում առկա հրապարակումները և «Սասստեքս» ընկերության աշխատակիցների բողոքները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև ընկերության աշխատակիցների հետ: Նախաձեռնված վարույթի շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում:

Իսկ ավելի վաղ իմքայլական  պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքում գրել էր.
«Վերջերս լուր ստացա, որ անմարդկային ծանրաբեռնվածություն , և ամեն օր կան վատ ինքնազգացողություն ունեցող անձինք, որի պատճառով զանգում են շտապ օգնություն։ Անմիջապես զանգեցի լուրի իսկությունը պարզելու, սակայն զուգորդվել էր այդ օրը։ Գյումրու շտապ օգնության ծառայությունը հերքեց, որ ամեն օր կամ հաճախ է լինում նման բան։ Այնուհետև գրություն կազմեցի համապատասխան կառույցից վերահսկողություն պահանջելու նպատակով, բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ»: