Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 168 նոր դեպք

Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 168 նոր դեպք

Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 168 նոր դեպք։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի կառավարությանն առնընթեր գործող օպերատիվ շտաբը։ Մահացությունը մեկ օրվա կտրվածքով եղել է հինգ դեպք։ Համավարակի սկզբից ի վեր Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը կազմում է 5662 մարդ։ Մահացության ընդհանուր թիվը կազմում է 68 մարդ։ 2086 մարդ գտնվում է հիվանդանոցային բուժման մեջ։ Ստացիոնար բուժում ստացողներից 55 մարդ գտնվում է ծանր, 69-ը միջին ծանրության, իսկ մյուսները կայուն վիճակում։ Համավարակի սկզբից ի վեր անցկացվել է 302 933 թեստավորում։