Ֆինանսավորումը դադարեցվում է․ ԱՄՆ-ն «քաշե՞ց» Ուկրաինային

Ֆինանսավորումը դադարեցվում է․ ԱՄՆ-ն «քաշե՞ց» Ուկրաինային

ԵՄ-ն զարմացած է և ափսոսում է ԱՄՆ կառավարության ֆինանսավորման «վերջին պահին ընդունված» նախագծի համար, որը չի նախատեսում միջոցների հատկացում Կիևին օգնելու համար, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Մենք զարմացած ենք վերջին պահին ընդունված որոշմամբ, որի համար պետք է շատ ափսոսանք... Հուսանք, որ սա վերջին խոսքը չէ», - իսպանական Pais թերթը մեջբերում է Բորելի խոսքերը։

Միաժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է, որ Ուկրաինային եվրոպական աջակցությունը կախված չէ ԱՄՆ-ից, ինչպես նաև ուկրաինական հարձակման արդյունքներից, որոնք արևմտյան շատ լրատվամիջոցներ ձախողված են համարում։

Երեկ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Կոնգրեսի կողմից հաստատված օրենքը, համաձայն որի՝ կառավարության ֆինանսավորումը կնախատեսի 45 օր ժամկետ՝ մինչև նոյեմբերի 17-ը։ Ընդ որում, օրենքը չի նախատեսում միջոցների հատկացում Ուկրաինայի կարիքների համար։ 

Ինքը՝ Բայդենը, ավելի վաղ ասել էր, որ Վաշինգտոնը «ոչ մի դեպքում» չի կարող իրեն թույլ տալ դադարեցնել Կիևին աջակցելը։