Կարծում է, որ նախագահը խայտառակում է երկիրը

Կարծում է, որ նախագահը խայտառակում է երկիրը

ԱՄՆ նախկին Պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ գործող նախագահ Դոնալդ Թրամփը խայտառակում է Միացյալ Նահանգները միջազգային թատերաբեմին։ Քերին ասել է Դեմոկրատների կուսակցությանը գրած նամակում, որ Թրամփը բացարձակ անութություն է ցուցաբերում դիվանագիտության հանդեպ եւ դրանով խայտառակում երկիրը՝ հարվածելով ամերիկյան դեմոկրատիայի հիմքերին։ Ըստ նախկին Պետքարտուղարի, Թրամփը պառակտում է սերմանել բուն Ամերիկայի ներսում եւ երկիրը մեկուսացրել միջազգային ասպարեզում։ Քերին նկատել է, որ Թրամփը ԱՄՆ-ն հետընթացի է մղել եւ սպառնալիքներ է ստեղծել այն բոլոր դաշինքների համար, որոնք նրա նախորդները ստեղծել են տասնամյակներ շարունակ, սկսած Երկրորդ Աշխարհամարտի ավարտից հետո։ «Երբեք չեմ տեսել, որ Սպիտակ տան ղեկավարը սպառնալիք լինի ազգային անվտանգության համար իր թվիթների պատճառով»,- ասել է Քերին՝ կոչ անելով դեմոկրատներին միավորվել 2020-ի նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ։