Թուրքիան մեր կողքին էր 44-օրյա պատերազմի ընթացքում․ Ալիևը կրկին քծնել է Էրդողանին

Թուրքիան մեր կողքին էր 44-օրյա պատերազմի ընթացքում․ Ալիևը կրկին քծնել է Էրդողանին

«Մենք պետք է կայունացնենք իրավիճակը Հարավային Կովկասում, հասնենք կայուն խաղաղության և ապահովենք անվտանգությունը։ Հետագայում Թուրքիայի դերը գլոբալ հարցերում, հատկապես մեր տարածաշրջանում, շատ նշանակալից և կարևոր է»։ 

Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հուլիսի 21-ին ելույթ ունենալով օկուպացված հայկական Շուշիում մեկնարկած միջազգային մեդիա համաժողովում։ Ընդգծելով, որ Անկարան կայունացնող դեր է խաղում, Ալիևը նշել է․
«Թուրքիայի քաղաքականությունը տարածաշրջանային անվտանգությունն ու տարածաշրջանային կայունությունն ու զարգացումն ապահովելն է։ Այս դերը բարձր են գնահատում ինչպես Ադրբեջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս»։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի առաջին իսկ ժամերից Թուրքիայի ղեկավարությունը և նրա ժողովուրդը ուս-ուսի տված կանգնած էին մեզ հետ։ Մեզ մեծապես աջակցեց նախագահ Էրդողանի՝ ղարաբաղյան պատերազմի առաջին ժամերին արված այն հայտարարությունը, թե «Ադրբեջանը միայնակ չէ»։

Այս բարոյական աջակցությունը մենք զգացինք մեր եղբայրների կողմից 44 օրվա ընթացքում։ Նախագահ Էրդողանը մի քանի անգամ հրապարակայնորեն հայտնել է Թուրքիայի դիրքորոշումը, այս հարցում իրենց կարծիքն են հայտնել նաև պետության այլ ներկայացուցիչներ։ Սա մեզ համար բարոյական և քաղաքական մեծ աջակցություն է դարձել»,- ասել է Ադրբեջանի նախագահը։