Միգուցե ինչ-որ զանգվածի հավատացնեք, որ փոխվել ու դարձել եմ հրեշ․ Դավիթ Սանասարյան

Միգուցե ինչ-որ զանգվածի հավատացնեք, որ փոխվել ու դարձել եմ հրեշ․ Դավիթ Սանասարյան
Դավիթ Սանասարյան

ՀՀ Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

«Որքան միամիտ են այն քարոզիչները, քարոզչամիջոցները ովքեր մտածում են թե ինձ կարող են թուլացնել ստեր, կեղծիքներ տարածելով, ազնվությունս, անկաշառությունս կասկածի տակ դնելու փորձերով:

Միգուցե ինչ-որ զանգվածի հավատացնեք, որ փոխվել ու դարձել եմ հրեշ, բայց դրանով նպատակիցս չեք շեղի, հավատամքիցս հետ չեք պահի, երազանքս անկատար չեք թողնի և վերջապես սերս չի պակասի հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ, որոնց մեջ նաև դուք եք, հարգելի զազրախոսներ:

Պայքարել եմ, պայքարում եմ ու պայքարելու եմ Հայաստանի անկախության, հայ ժողովրդի ազատության ու Հայաստանի զարգացման համար: Ասել եմ, որ կոռուպցիայի, անօրիականության դեմ կռիվ եմ տալիս, այդ անելու եմ մինչև վերջ...

Սիրում եմ բոլորիդ»