Ունեցած զենքի ցուցակներով են փոխանակվել

Ունեցած զենքի ցուցակներով են փոխանակվել

Հնդկաստանն ու Պակիստանը փոխանակվել են ունեցած միջուկային զենքի տեսականին ներկայացնող ցուցակներով, համաձայն 1988 թվականին կնքված համաձայնագրի պահանջների։ Այս մասին հայտնում է Հնդկաստանի ԱԳ նախարարությունը։ Ինչպես փոխանցում է Times of India-ն, պաշտոնական Նյու Դելին հայտարարել է, որ փոխանակված ցուցակներում ընդգրկված են եղել նաեւ միջուկային օբյեկտները, որոնք առկա են երկու պետությունների տարածքներում էլ։ Սա արդեն 18-րդ անգամն է, որ երկու Նյու Դելին ու Իսլամաբադը նման փոխանակություն են կատարում՝ վստահության մթնոլորտը բարձրացնելու համար։